Սաուդյան Արաբիայում մահապարտը փորձել է պայթեցնել իրեն ԱՄՆ հյուպատոսության մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մահապարտ ահաբեկիչը փորձել է հարձակվել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա, հաղորդում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 4-ի առավոտյան: Հարձակման հետեւանքով երկու ոստիկան վիրավորվել է, ահաբեկիչը ոչնչացվել է:
«Ասոշեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, ահաբեկիչը ավտոմեքենայով մոտեցել է ԱՄՆ հյուպատոսության մոտ գտնվող մզկիթին: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեծ մասը տեղափոխվել է այլ վայր:
Ահաբեկչությունը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել ԱՄՆ անկախության օրվան, որը նշվում է հուլիսի 4-ին:
Ջիդայում ԱՄՆ հյուպատոսությունն արդեն մեկ անգամ գրոհայինների թիրախ է դարձել 2004-ին, այդ ժամանակ մահացել էր 9 մարդ: