Թուրքիայում դարձյալ ուժայինների որս է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող երկու տարբեր հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ժանդարմերիայի ներկայացուցիչներ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, իրավապահները բերման են ենթարկվել ժանդարմերիական ուժերում ծառայող 6 սպայի և 19 ենթանսպայի:
Համաժամանակյա օպերացիան իրականացվել է Անկարա նահանգի 20 շրջաններում:
Աղբյուրը հիշեցնում է, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է, ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջիններիս առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: