«Քաթարական ավիաուղիներ»-ը կասեցրել է թռիչքները մի շարք երկրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆQatar Airways ավիաընկերությունը Քաթարի շուրջ բարձրացած սկանդալի և մի քանի պետությունների հետ դիվանագիտական կապերը խզելու ֆոնին որոշում է կայացրել մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Եգիպտոս և Արաբական Միացյալ Էմիրություններ իրականացվող չվերթները դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտարարություն է տարածել ավիաընկերությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄԷ, Եգիպտոս և Բահրեյն թռիչքները դադարեցվում են այսօրվանից, իսկ այն ուղևորները, ովքեր տոմսեր էին ձեռք բերել ավելի վաղ, կստանան այլընտրանքային տարբերակներ, ինչպես այլ ավիաընկերության օդանավով թռչելու, այնպես էլ գումարի ամբողջական վերադարձի տեսքով։