Նավթի գներն այսօր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն իջել են 0,46%-ով՝ կազմելով 47,18 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,42%-ով՝ հասնելով բարելի համար 49,26 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: