Մեկ այլ զինված հարձակում՝ Իրանում. կրակ են բացել Իմամ Խոմեյնիի դամբարանում. կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի խորհրդարանում քիչ առաջ կատարված զինված հարձակմանը հաջորդել է մեկ այլ հարձակում։ Այս անգամ թիրախ է դարձել մայրաքաղաք Թեհրանում գտնվող Իմամ Խոմեյնիի անվան դամբարանը։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, անհայտ զինված անձը ներխուժել է դամբարան և սկսել հրազենից կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա։
Գործակալությունը, հղում անելով Իրանի պետական հեռուստաալիքին, հայտնում է, որ կրակոցների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։