Լոնդոնում ահաբեկչության կատարման մեջ հերթական կասկածյալին են ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են 30-ամյա տղամարդու։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է բրիտանական ոստիկանության կայքում։
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հունիսի 7-ին առավոտյան հետախուզում են անցկացրել Լոնդոնի արևելքում գտնվող Իլֆորդ շրջանում։
Կասկածյալը կալանքի տակ է՝ համաձայն հակաահաբեկչական օրենսդրության:
Ոստիկանությունում ավելացրել են, որ որոնումները շարունակվում են: