ՌԴ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին,-հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Վ. Պուտինը դատապարտել է այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները՝ նշելով, որ այդ դեպքերը վկայում են, որ պետք է ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:
Իրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով 42 քաղաքացի է վիրավորվել, 12-ը՝ զոհվել: