Թուրքիան 3 օրում դարձել է ՌԴ–ում վաճառված տոմսերի քանակով առաջին երկիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կողմից դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքի արգելքը հանելուց հետո 3 օրվա ընթացքում այդ երկիրը ռուսաստանցիների շրջանում դարձել է վաճառված տոմսերի քանակով առաջին ուղղությունը, հայտնում է RNS–ը։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիային 3 օրում բաժին է ընկել տուրիստական գործակալությունների վաճառքի 35 տոկոսը։ «ՕնլայնՏուր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բլինովի խոսքով՝ հուլիսի 1-ի դրությամբ ընդհանուր վաճառքում թուրքական ուղեգրերի վաճառքի թիվը կազմել է 6.7 տոկոս, իսկ հուլիսի 2-ին՝ արդեն 38.8 տոկոս։ Հուլիսի 3-ին այդ թիվը 35.6 տոկոս է կազմել։
Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել Վլադիմիր Պուտինից Սիրիայի երկնքում խոցած ռուսական օդանավի համար։ Դրանից հետո ՌԴ նախագահը կարգադրել էր հանել Թուրքիայի դեմ գործող սահմանափակումները։