Հարսնացուի անակնկալն ապշեցրել է ներկաներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈՕրեր առաջ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում տեսանկարահանված է վերջերս տեղի ունեցած հարսանեկան արարողությունից մի հատված: Խոսքը կանադացի Մելիսա Մոլինարոյի մասին է, ով ժամանակին մասնակցել է հեռուստատեսային «Making the Band» նախագծին: Այս տաղանդաշատ երիտասարդ կինը որոշել է իր իսկ հարսանեկան արարողությանը հաջորդող խնջույքի ժամանակ անակնկալ մատուցել իր ամուսնուն և պարային ցնցող կատարում է բերմադրել՝ ոգեշնչված Բեյոնսեի պարաոճով:
Ավելին, Մելիսան իր պարային բեմադրության համար ընտրել է Բեյոնսեի հայտնի երգերից երկուսը՝ «Upgrade U» և «End of Time» երգերը:
Իսկ թե ինչ է ստացվել արդյունքում և, թե ինչպես են ներկաներն արձագանքել նման անսպասելի պարային անակնկալին՝ դիտե՛ք ստորև ներկայացված տեսանյութում: