Շանհայի օդանավակայաններում ամպրոպի պատճառով ավելի քան 300 չվերթ է չեղարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղատարափ անձրևների պատճառով Շանհայի 2 օդանավակայաններում չեղարկվել է ներքին և արտաքին 319 չվերթ։ Եվս 133 չվերթ հետաձգվել է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ներկայումս քաղաքում հայտարարվել է վտանգավորության նարնջագույն մակարդակ։
Տեղատարափ անձրևները խաթարել են նաև Նանկին քաղաքի Լուկոու միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքները։ Այնտեղ հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգավորության կարմիր մակարդակ։