Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պարային խմբերի մրցանակաբաշխություն (ֆոտո)
ՄՇԱԿՈՒՅԹShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 11-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պարային խմբերի մրցանակաբաշխություն։
Մրցանակների հանձնման արարողությունը կատարում էր «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանը՝ թատրոնին իրենց աջակցությունը ցուցաբերելու և միջոցառումներին պարբերաբար մասնակցելու համար։
Մրցանակաբաշխության ընթացքում պարային տարբեր համարներով հանդես եկան Վանաձորի լավագույն պարային խմբերը։
Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան վանաձորցի հաղորդավար-երգիչ Գրիշա Հարությունյանը և երգչուհի Անի Բոշյանը։
Մրցանակաբաշխության հատուկ հյուրերից էին Լոռու մարզի մարզպետարանի մշակույթի բաժնի ավագ մասնագետ Վալյա Լոռյանը և բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։