Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ինչ-որ մեկից օգնություն չես խնդրում, առանց խնդրանքի՝ ոչ մի բան չեն անի. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը որոշեցին և ստեղծեցին Միացյալ զորամիավորում։ Ռուս փորձագետներն այն որակեցին՝ որպես պատմական իրադարձություն, քանի որ միայն միասնական զորամիավորումը կարող է լիարժեքորեն պատասխանել ժամանակակից սպառնալիքներին։

Ընդ որում, ռուսական կողմի համար այս միավորումը կարևոր է նրանով, որ առանց Հայաստանի անվտանգության համակարգի ուժեղացման, ինչպես փորձագետներն են ասում, կփլուզվի ռուսաստանյան անվտանգության համակարգը տարածաշրջանում։ Զորամիավորման ստեղծումը լրջորեն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, քանի որ այն կարող է միջամտել հայ-ադրբեջանական բախումներին, եթե դրանք ծագեն պետական սահմանի երկայնքով:

Օրեր առաջ՝ հունիսի 8-ին, Ադրբեջանը կրկին գնդակոծեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղը՝ «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից և հրաձգային զենքերից: Որևէ պաշտոնական արձագանք ռուսական կողմից մինչ այժմ չի եղել։

«168 ժամ»-ը ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուս գործընկերները չպե՞տք է արձագանքեին նման միջադեպերին։

«ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, իհարկե, հարձակումը մեր պետության վրա դիտարկվում է՝ որպես հարձակում բոլորի վրա։ Այդ առումով կարելի է ենթադրել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում մենք իրավունք ունենք առնվազն ակնկալել աջակցություն։ Բայց ընթացակարգերը, որոնք նախատեսում են այդպիսի աջակցություն, առաջին հերթին՝ սկսվում են տվյալ երկրի կողմից գործընթացի առաջմղմամբ, այսինքն՝ ներկայացմամբ։ Եթե երկիրը չի դիմում այդ կազմակերպությանը, անվտանգության որևէ սպառնալիքի վերաբերյալ չի ահազանգում և օգնություն չի խնդրում, ավտոմատացման այնպիսի համակարգ չկա, որ իրենք, առանց որևէ մեր դիմումի, գան ու մեզ օգնեն, ինչ-որ ռազմական գործողություն կատարեն»,- ասաց նա։

Ի պատասխան մեր ճշգրտմանը, որ խոսքը հենց հայ-ռուսական ռազմական համագործակցության և վերջերս ստեղծված միասնական զորախմբի մասին է, Մ. Իսրայելյանը նշեց, թե նույն տրամաբանության շրջանակներում կարելի է պատասխանել նաև հայ-ռուսականին, քանի որ, եթե ինչ-որ մեկից աջակցություն կամ օգնություն չես խնդրում, առանց խնդրանքի՝ ոչ մի բան չեն անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված