Կիևում ներկայացվել են Ուկրաինայում հայկական սրբապատկերները
ՄՇԱԿՈՒՅԹԿիևում նախօրեին աննախադեպ ցուցահանդես է կայացել, որտեղ ցուցադրվել են Ուկրաինայի հայկական երկու տասնյակից ավելի եկեղեցիների հանրահայտ սրբապատկերների ռեպրոդուկցիաներ։
Analitikaua-ի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին հայ և ուկրաինացի հեղինակավոր գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արվեստագետներ, գիտնականներ և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները։
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ մենք հպարտությամբ ենք ներկայացնում Ուկրաինայի հայերի ժառանգությունը։
«Սրբապատկերները հայ-ուկրաինական պատմության գոհարներ են-հինավուրց բարեկամության վկայություններ»,-ասել է նա:
Ցուցանմուշները ներկայացրել է հայտնի պատմաբան Դավիթ Դավթյանը: