Եվրամիությունում այսօրվանից չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2017 թվականի հունիսի 15-ից Եվրամիությունում չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը:
Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշված է. «Եվրամիությունը միավորում է մարդկանց և նրանց կյանքն ավելի թեթև դարձնում: Ռոումինգի վճարներին վերջ դնելը եվրոպական հաջողության իսկական պատմություն է: Այսուհետ Եվրամիության սահմաններում ճանապարհորդող քաղաքացիները կարող են զանգել, գրել և շփվել նույն գնով, ինչ իրենց տարածաշրջանում»:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ռոումինգի վճարի չեղարկումը պատմական է անվանել: