Հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցուցադրել է իր ներքնազգեստը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱրգենտինացի հաղորդավարուհի ու լրագրող Ալինա Մոինը հեռուստադիտողներին ներքնազգեստն է ցուցադրել, հանկարծակի վերև բարձրացնելով զգեստի փեշը հենց եթերի ժամանակ:
Դեպքի ժամանակ հաղորդավարները քննարկում էին սպասվելիք Օլիմպիական խաղերը բրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյում: Ինչ-որ մի պահի կնոջ ձեռքը պատահաբար դիպել է զգեստի փեշին և այն վերև է բարձրացել:
Մոինը իրեն պրոֆեսսիոնալ է պահել և շարունակել է խոսակցությունը: Դեպքին արձագանք չի տվել նաև նրա գործընկերը: Հավանաբար նրանք իրոք չեն նկարտել դա: Որոշ հանդիսատեսներ կարծում են, որ կինը դա դիտմամբ է արել, քանի որ հաղորդումը ձայնագրությամբ է ցուցադրվում: Պատահարի շնորհիվ Ալինա Մոինը մեծ ճանաչում է ձեռք բերել իր հայրենիքում: