Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյան. Այդ գիրքը շատ բան է ինձ սովորեցրել

ՍՊՈՐՏ

«Մխիթարյանը շատ համեստ է, որոշ դեպքում նույնիսկ ամաչկոտ: Եվ շատ խելացի է». Հետխորհդային տարածքի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստի՝  Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույց է  հրապարակել «Российская Газета»-ն:

Հեղինակը նշում է, որ հարցազրույցն  արել է Հայաստանի հավաքականի բազայում: Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, ոչ միայն խաղերի, այլև տարբեր միջոցառումների մասնակցության, Հենրիխը զգոն է, յուրաքանչյուր հարցին պատասխանում է մտածելով: Նույնիսկ հասցնում է բազմաթիվ երկրպագուների կողմից ուղարկված լուսանկարների վրա ստորագրել:

«Ինչպես երևում է, Հենրիխը ժամանակ հատկացնում է բոլորին ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս»,-գրում է հեղինակը:

Լրագրողը հայտնի ֆուտբոլիստից հետաքրքրվել է նաև իր կարդացած գրքերի մասին:

-Հայտնի է, որ դու շատ ես սիրում գրքեր կարդալ: Դրանցից մեկը քեզ խորհուրդ էր տվել «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մեծ դեր է խաղացել քո կյանքում: Կարո՞ղ ես պատմել դրա մասին:

-Չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ փոխել է կյանքս: Այո՛, օգնել է ինձ: Դա «Բորուսիա»-ում երկրորդ մրցաշրջանից հետո էր: Այդ տարին շատ բարդ էր ինչպես ինձ համար, այնպես էլ՝ թիմի: Երբ Տուխելը «Բորուսիա» եկավ, ինձ հետ առանձին խոսեց: Նա ինձ ասաց. «Հենրի՛խ, դու պետք է 10 գոլ խփես և 15 գոլային փոխանցում կատարես»: Արդյունքում, ես խփեցի 23 գոլ և դարձա 32 գոլային փոխանցման հեղինակ: Նա ինձ խորհուրդ տվեց կարդալ «Ներքին խաղը թենիսում» գիրքը: Այն պատմում է անհատական կատարելագործման և պրոֆեսիոնալ ծրագրերի մասին: Կարծես հատուկ ինձ համար էր գրված: Նախկինում բացթողումների համար ես ուժեղ ապրումներ էի ունենում, քննադատում էի ինձ ցանկացած սխալի համար: Բայց այդ գիրքն ինձ շատ բան սովորեցրեց: Հիմա ավելի հեշտ եմ տանում նման պահերը, և դա ինձ օգնում է:

ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ են
Ամենադիտված