Մեքսիկայում մողեսը զբոսաշրջիկի ձեռքից տարել է նրա պիցցան (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿարիբյան ծովի ափին գտնվող մեքսիկական հայտնի հանգստավայրերից մեկում իգուանը տարել է զբոսաշրջիկի պիցցայի կտորը:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, դեպքը պատահել է Պլայա դել Կարմեն քաղաքում:
Զբոսաշրջիկը տեսախցիկի միջոցով ֆիքսել է փայտե սեղանին գտնվող մողեսին, որը կերել է հայթայթած սննդի մի մասը հենց սեղանին, իսկ մնացած մասը վերցրել ու ցատկել գետնին:
«Վերցրու, պիցցան իսկապես շատ համեղ է», - կատակել է տղամարդը:
Արդեն ներքևում նրան սպասել են իր երկու ազգակիցները, որոնք փորձել են խլել նրանից որսը: