BMW-ն գաղտնազերծել է մոտոցիկլետի կոնցեպտով ֆուտուրիստիկ հեծանիվը (տեսանյութ)
ՎԻԴԵՈBMW ընկերությունը ներկայացրել է իր մոտոցիկլետի կոնցեպտով հեծանիվը, որը զրո տոկոս արտանետում է կատարում:
Ինչպես գրում է Business Insider-ը, նորագույն արտադրանքով բավարական մեքենաշինական ընկերությունը մտադիր է մուտք գործել սկուտերների շուկա:
Մոտոցիկլետի դիզայնը նմանեցվում է ընկերության վերջին նորույթներից մեկի` Vision Next 100 կոնցեպտային տրասնպորտային միջոցի դիզայնին:
Շարժիչը տեղակայված է հետևի անիվի մեջ: Հարթ մարտկոցները տեղադրված են հատակի ստորին մասում` առավել մեծ տարածք թողնելով ուղեբեռի համար:
Դիմացի ապակին համալրված է պրոյեկցիոն էկրանով, իսկ հարմարավետ նստատեղը թույլ է տալիս երկու ուղևորի հանգիստ երթևեկել: Այս մոդելով ընկերությունը ներկայացրել է ապագայի էլեկտրական հեծանիվների նախատիպը:
Տեսանյութը՝ այստեղ: