Դուրս եկեք հարմարավետության գոտուց. Ինչպե՞ս զարգացնել մտքի ուժը
ՖՈՏՈՄտքի ուժն, ինչպես և ֆիզիկականն անընդհատ զարգացման կարիք ունի: Հոգեբանները մի քանի վարժություններ են խորհուրդ տալիս դրա համար:
1. Շնորհակալություն հայտնեք: Օրվա մեկ մի քանի անգամ կարելի է շնորհակալություն հայտնել, կարևոր չէ՝ ում, ինչի համար: Շնորհակալ լինելով դուք դադարում եք ինքներդ ձեզ խղճալ:
2. Մենակ մնացեք ձեր մտքերի հետ: Ամեն ինչ հասցնելու սիմպտոմը կարող է սեփական մտքերի հետ մենակ մնալու քաղց առաջացնել: Օրվա մեջ մի քանի րոպե տրամադրեք ձեզ:
3. Դուրս եկեք հարմարավետության գոտուց: Օրվա մեջ պետք է անել անհարմարավետության զգացում խթանող գործողություններ: Դա ինտելեկտի մարզման լավագույն միջոց է:
4. Զբաղվեք ձեր ինքնագնահատականով: Ինքներդ ձեզ հետ խոսեք ասես լավագույն ընկերոջ հետ. գովեք, լավ խոսքեր ասեք ձեզ: