Բենեդիկտ Կամբերբեթչը` Mersedes-ի գովազդային հոլովակում
ՎԻԴԵՈԱվտոարտադրող ամենախոշոր ընկերություններից մեկի՝ «Mersedes» -ի նոր մոդելի գովազդային հոլովակի գլխավոր հերոսն է Բենեդիկտ Կամբերբեթչը: Հոլովակում նա հավասարակշռված վարորդի կերպարով է ներկայանում:
Գովազդում ավտոմրցարշավի կամ արագ ընթացող մեքենաների ստանդարտ կադրերի փոխարեն ներկայացվում է տեղեկատվություն այն բոլոր հնարավորությունների մասին, որոնցով օժտված է «Mersedes» -ի նոր մոդելը:
Բենեդիկտ Կամբերբեթչը դուրս է գալիս մեքենայից, կանգնում դրա կողքին և պատմում , թե որքան տնտեսող ու շքեղ է այս նոր մեքենան և ինչ առավելություններ ունի: