Ամենաօգտակար ըմպելիքները
ՖՈՏՈԿանաչ թեյ- Օգտակարությունը. նվազեցնում է օստիպարոզի, քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը: Թեյը շատ ֆտոր է պարունակում, որն ամրացնում է ոսկորները եւ շատ դրականորեն է ազդում ատամների վրա:
Դաղձի թեյ- Շատ օգտակար է ստամոքսային խանգարումների համար, հեշտացնում է մարսողությունը: Դաղձն օժտված է հակասպազմոլիտիկ հատկությամբ, եւ նրա օգնությամբ կարող ենք ազատվել մկանային լարվածությունից: Կալորիականությունը 0 է:
1 տոկոս յուղայնությամբ կաթ- Կաթը պարունակում է ծանր ածխաջրեր, սպիտակուցներ եւ ճարպեր, այդ պատճառով այն դանդաղ է յուրացվում, եւ որոշ ժամանակ քաղցի զգացում չի լինում: Բարդ ածխաջրերի շնորհիվ շաքարի քանակն արյան մեջ լինում է կայուն մակարդակի: Կաթի մեջ շատ է կալցիումի եւ վիտամին D-ի քանակը: 250 գ կաթը պարունակում է 120 կալորիա:
Սոյայի կաթ- Այն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Սոյայի կաթի մեջ պարունակվող սպիտակուցներն օրգանիզմում քչացնում են «վատ խոլեստերինի» եւ տրիգլիցերիդների քանակը: Բայց եթե դուք ցանկանում եք կովի կաթն ամբողջությամբ փոխարինել սոյայի կաթով, ապա անպայման կզգաք կալցիումի եւ վիտամին D-ի պակաս: 250գ սոյայի կաթը պարունակում է 81 կկալ:
Տաք շոկոլադ կամ կակաո- Կակաոյի օգտագործումն օրգանիզմում սերոտինի հորմոն է արտադրում: Այս հորմոնի ցածր մակարդակը բացասաբար է ազդում տրամադրության վրա: 250 գ պատրաստի մթերքը պարունակում է 195 կկալ:
Տոմատի հյութ` առանց աղի- Տոմատի հյութը կանխում է բերանի խոռոչի, թոքերի, ստամոքսի, լյարդի կաթնագեղձերի, արգանդի վզիկի եւ ուղիղ աղիի քաղցկեղների առաջացումը: 250 գ մթերքը պարունակում է 43 կկալ:
Լոռամրգի (կլյուկվա) հյութ- Կանխում է լնդային հիվանդությունները, շատ լավ օգնում է միզածորանի ինֆեկցիաների ժամանակ: Բայց այս հյութը շատ է շաքար պարունակում, ուրեմն կամ պետք է վերցնել 100 տոկոսանոց հյութն առանց շաքարի, կամ չի կարելի օրվա մեջ 1 բաժակից ավելի խմել: 250գ մթերքը պարունակում է 140 կկալ:
Նարնջի հյութ- Հյութի մեջ պարունակող վիտամին C-ն նպաստում է դիմադրողականության բարձրացմանը եւ պաշտպանում այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը, կատարակտան: 250գ մթերքը պարունակում է 115 կկալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը