Գինու դիետա. ինչպես ընդամենը 5 օրում ազատվել 10 կգ ավելորդ քաշից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾMed.Tert.am/Սննդաբանները պնդում են, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց: Սովորաբար դիետաները բացառում են ալկոհոլի օգտագործումը, սակայն այս դիետան նախատեսված է շատ կարճ ժամանակահատվածի համար և կօգնի ոչ միայն ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից, այլև կբարձրացնի տրամադրությունը:
Takprosto.cc կայքը ներկայացրել է գինու դիետայի հիմնական սկզբունքները: Այս դիետայի տևողությունն է 3-5 օր և այդ կարճ ժամանակահատվածում կարելի է ազատվել զգալի ավելորդ քաշից ու կարգի բերել կազմվածքը:
Կարմիր գինին ոչ միայն հանգստացնում է, այլև նպաստում է նիհարելուն, դանդաղեցնում է ծերացման գործընթացը և երկարացնում է կյանքի տևողությունը:
Գինին պարունակում է մի ակտիվ բաղադրիչ՝ ռեսվերատրոլ, որը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ունենում է հակաբորբոքային, հակաօքսիդանտային և հակամուտագենային ազդեցությունը: Բացի այդ, այս նյութը դանդաղեցնում է քաղցկեղի զարգացումն ու ճնշում է ուռուցքի բջիջներ աճը:
Գինու դիետայի սկզբունքները
· Սննդակարգից հարկավոր է ամբողջությամբ բացառել շաքարը:
· Սնունդը չի կարելի համեմել աղով: Այս սահմանափակումը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը:
· Դիետայի ընթացքում կարելի է խմել խաղողի չոր գինի և մաքուր ջուր (կարելի է կիտրոնով): Թեյը, սուրճը, հյութերն ու գազավորված ըմպելիքները հարկավոր է բացառել:
· Դիետայի ընթացքում սննդի ընդունման ժամերի միջև պետք է լինի առնվազն երկու ժամանոց ընդմիջում, իսկ ճաշի և ընթրիքի միջև՝ երեք ժամանոց:
· Կարելի է ընտրել ցանկացած չոր կարմիր գինի, սակայն այն պետք է լինի բարձրորակ: Ցանկության դեպքում գինի կարելի է նաև ինքնուրույն պատրաստել:
Բացի այդ, կարելի է նաև գինին խառնել ջրին, սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է գինի ավելացնել ջրին, այլ ոչ թե ջուրը գինուն: Լավագույն տարբերակը հալած սառույցից ստացված ջուրն է, որը շատ օգտակար է օրգանիզմի համար:
Սննդակարգը
Հարկ է հիշել, որ դիետայի ամբողջ ընթացքում (5 օր) հարկավոր է ամեն օր սնվել միայն ստորև նշված սննդկարգի համաձայն:
· Նախաճաշին՝ 1 հատ լոլիկ, 1 հատ խաշած հավկիթ (կամ 2 հատ խաշած լորի ձու, ինչն ավելի նախընտրելի է):
· Լանչին՝ 1 հատ խնձոր (ցանկալի է կանաչ), սակայն լանչը ցանկության դեպքում կարելի է և բաց թողնել:
· Ճաշին՝ 200 գրամ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, 1 հատ թարմ վարունգ:
· Ընթրիքին՝ 200 գրամ կարմիր չոր գինի:
Գինին նպաստում է ստամոքսում մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրմանը, ինչի շնորհիվ սնունդն ավելի լավ է մարսվում: Այս ամենի հետևանքով արագանում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները, ինչպես նաև կարգավորվում է սրտի աշխատանքը, իսկ ճարպերն ավելի արագ են քայքայվում: Սա է պատճառը, որ որևէ ճաշկերույթին մասնակցելիս հարկավոր է նախապատվությունը տալ կարմիր չոր գինուն: Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել այս ըմպելիքը: