Ինչպես խուսափել կողակցի հետ վեճերից
ՖՈՏՈԵրբեմն զույգերի միջև հարաբերությունները կարող են այն աստիճան լարվել, որ վեճերը դառնան առօրյայի մի մաս: Ահա հոգեբանների կողմից 3 կարևոր խորհուրդ, որ ձեզ կօգնեն հնարավորինս նվազեցնել ձեր և ձեր կողակցի մեջ առկա լարվածությունը և խուսափել ամենօրյա վեճերից:
1. Միշտ ուշադրություն դարձրեք, թե ինչ տրամադրության մեջ է ձեր կողակիցը և հարավորինս խուսափեք նրա հետ տհաճ խնդիրներ քննարկելուց, երբ նա առանց դրա էլ նյարդայնացած է կամ ընկճված:
2. Ձեզ համար առանձնացրեք այն հիմնական հարցերը, որոնք ձեզ համար սկզբունքային են և դուք որևէ կերպ չեք կարող զիջել: Այդ հարցերից դուրս փորձեք զիջել և ձեր կողակցին ընդառաջ գնալ:
3. Կյանքին թեթև վերաբերեք և փորձեք չափից դուրս ծանր չտանել այն, ինչ ձեզ հետ կատարվում է: Մարդիկ հաճախ սովորություն են ունենում կենտրոնանալ և էներգիան սպառել իրականում աննշան երևույթների վրա: