Լավագույն դիետան՝ կազմվածքը կարգի բերելու և մեկ շաբաթում 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՁեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դիետան, որը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև չի վնասի առողջությանը: Ձվի դիետան լավագույն տարբերակն է ավերորդ ճարպաշերտերից ազատվելու համար: Այս սննդակարգին հետևելու դեպքում կորցրած կիլոգրամները հետագայում չեն վերադառնա, իսկ հավկիթներում պարունակվող սպիտակուցներն ու միկրոտարրերը կպաշտպանեն օրգանիզմը հյուծումից:
Բացի այդ, այս դիետայի ընթացքում քաղցի զգացումը չի տանջի, քանի որ հավկիթն իսկապես շատ սննդարար մթերք է: Ածխաջրերի սահմանափակումը թույլ կտա ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև բարելավել մաշկի և մազերի վիճակը:
Սննդակարգը.
Երկուշաբթի
· Նախաճաշին՝ 2 հատ նարինջ, 2 հատ թերխաշ ձու, մի բաժակ անյուղ կաթ:
· Ճաշին՝ մի բաժակ յոգուրտ, 300 գրամ հավի խաշած կրծքամիս:
· Ընթրիքին՝ 200 գրամ հավի խաշած կրծքամիս, 1 հատ խաշած ձու, 1 հատ նարինջ:
Երեքշաբթի
· Նախաճաշին՝ 2 հատ թերխաշ ձու և մի բաժակ կիտրոնով ջուր:
· Ճաշին՝ 200 գրամ շոգեխաշած ձուկ և 1 հատ թուրինջ:
· Ընթրիքին՝ 3 հատ խաշած ձու:
Չորեքշաբթի
· Նախաճաշին՝ 2 հատ թերխաշ ձու, մի բաժակ նարնջի հյութ:
· Ճաշին՝ 200 գրամ խաշած կամ շոգեխաշած տավարի միս բանջարեղենով, 1 հատ նարինջ:
· Ընթրիքին՝ 3 հատ խաշած ձու:
Հինգշաբթի
· Նախաճաշին՝ կանաչեղենով և 3 ձվով ձվածեղ, կաթով սուրճ:
· Ճաշին՝ 200 գրամ խաշած տավարի միս, 1 հատ նարինջ:
· Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, 2 հատ նարինջ:
Ուրբաթ
· Նախաճաշին՝ 2 հատ խաշած ձու, թթվասերով ու գազարով աղցան:
· Ճաշին՝ 2 հատ հում գազար և 1 հատ նարինջ:
· Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու և 200 գրամ շոգեխաշած ձուկ:
Շաբաթ
· Նախաճաշին՝ մի բաժակ յոգուրտ, 1 հատ նարինջ:
· Ճաշին՝ 2 հատ խաշած ձու, 2 հատ նարինջ:
· Ընթրիքին՝ մի բաժակ ջուր:
Կիրակի
· Նախաճաշին՝ 2 հատ թերխաշ ձու, ½ նարինջ:
· Ճաշին՝ 200 գրամ խաշած տավարի միս, ½ նարինջ, 1 հատ խնձոր:
· Ընթրիքին՝ մի բաժակ կեֆիր:
Դիետայի ընթացքում հարկավոր է հնարավորինս շատ ջուր, առանց շաքարավազի կանաչ թեյ ու սուրճ խմել: Բացի այդ, հարկավոր է ուտեստներին տարատեսակ համեմունքներ ավելացնել, քանի որ դրանք ոչ միայն ավելի հաճելի համ են հաղորդում մթերքին, այլև ակտիվացնում են նյութափոխանակությունը:
Այս մեկշաբաթյա դիետան թույլ կտա շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դիետայի ավարտին հարկավոր է բեռնաթափման օրեր կազմակերպել՝ հետևելով շաբաթ օրվա համար նախատեսված սննդակարգին:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am