Տեսախցիկը ֆիքսել է բռնաբարության ամբողջ ընթացքը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի բնակչուհու վրա «հարգալից բռնաբարողի» հարձակումն արձանագրել են Շոսեյնի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ տեղադրված տեսահսկման խցիկները: Կադրերում ոչ միայն այն պահն է, երբ տղամարդն աղջկան ուժով տանում է դեպի մոտակա թփերը, այլեւ այն, թե ինչպես է հանցագործությունն ավարտելուց հետո նրան դեպի շենքի մուտք ուղեկցում:
Life-ի տրամադրության տակ հայտնված կադրերում երեւում է, թե ինչպես է սպիտակ շապիկով եւ կապույտ ջինսով սպորտային կազմվածքով տղամարդը բռնում զոհի պարանոցից: Վերջինը փորձում է դիմադրել, սակայն ուժերն ակնհայտորեն անհավասար են: Նախ բռնաբարողն աղջկան տանում է մանկական խաղահրապարակ, այնուհետեւ դեպի մոտակա թփերը, որտեղ էլ ոտնձգություն է կատարում:
Շուտով հանցագործն ու նրա զոհը կրկին հայտնվում են կադրում: Բռնաբարողը կատարվածից ցնցված կնոջն ուղեկցում է մինչեւ շենքի մուտքն ու մի քանի անգամ գրկում նրան:
Տուժածը՝ 27-ամյա Յուլիա Դ.-ն, պատմել է, որ հանցագործն այդ պահին հանգստացրել է իրեն եւ խնդրել այսուհետ ավելի զգույշ լինել