Երբ մայրիկը համեղ չի պատրաստում, իսկ երեխան խոսել չգիտի (տեսանյութ)
ՎԻԴԵՈԵրեխայի ծնունդը նորաստեղծ ընտանիքների ամենասպասելի իրադարձությունն է: Սակայն երեխայի ծնունդն իրենից ենթադրում է մի շարք պարտականություններ և, իհարկե, անսահման հոգատարություն:
Այսպես, անգամ բժիշկներն են փաստում, որ փոքրիկին 6 ամսականից հետո աստիճանաբար այլ սնունդ է հարկավոր: Իհարկե, փոքրիկը կարող է հրաժարվել, քանի որ որևէ նոր բան փորձարկելն իր համար այնքան էլ հաճելի կարող է չթվալ, սակայն ծնողը պետք է տվյալ սնունդը մի քանի անգամ փորձի տալ երեխային: Այսպես, մեր այսօրվա հերոսն ասես չի էլ ցանկանում փորձարկել մայրիկի կողմից պատրաստված ավոկադոյով սնունդը: Այնպիսի տպավորություն է, որ երեխան քիչ է մնում արտասվի: Իհարկե, բոլորս էլ գիտենք ավոկադոյի օգտակար հատկությունների մասին, այնպես որ կարող ենք փաստել, որ մայրիկը ճիշտ է վարվում երեխայի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: