Աֆղանստանում բանկի մոտ հնչած պայթյունի արդյունքում 15 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի Լաշկարգախ քաղաքի «Քաբուլի նոր բանկի» շենքի մոտ պայթյուն է հնչել։ Բանկի մուտքի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթել, գրում է «Վեստի.ռու»-ն։
Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել են։
Պայթյունից հետոզինյալների խումբը նույն շրջանում կրակ է բացել։ «Ալ Ջազիրան» ճշգրտում է, որ միայն պայթյունի արդյունքում մոտ 2 տասնյակ մարդ է մահացել։ Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել։