Բացահայտում ենք Ադելի նիհարելու գաղտնիքը
ՖՈՏՈԲրիտանացի երգչուհի Ադելը մշտապես փառքի է արժանացել իր ձայնով։ Սակայն, ինչպես շատ կանայք, այնպես էլ Ադելը պայքարում էր ավելորդ քաշի դեմ։
Ադելը խոստովանել է, որ քաշից ազատվելու համար որոշ ժամանակ նաև դարձել է բուսակեր, սակայն արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն եղել։
Կարիերայում 2 տարվա ընդմիջումից հետո Ադելը հայտնվեց հանրության առաջ բավական նիհարած և գեղեցկացած տեսքով։ Ադելն իր երկրպագուներից չի թաքցրել նիհարելու իր գաղտնիքը։
Երգչուհին խոստովանել է, որ թեյի մեծ սիրահար է և օրական կարող է խմել 10-12 բաժակ թեյ։ Թեյն ինքնին վտանգավոր չէ, սակայն Ադելը նշել է, որ ամեն մի բաժակ թեյի մեջ ավելացնում էր 2 կտոր շաքար, ինչը օրական հաշվարկով արդեն իսկ բավական մեծ թիվ էր կազմում՝ 24 կտոր շաքար։
Ահա հրաժարվելով շաքարից՝ Ադելը նիհարել է 10 կգ։
Դիետոլոգները խորհուրդ են տալիս ուշադիր կարդալ ապրանքների վրայի պիտակների, որպեսզի համոզվեն, որ այն չի պարունակում թաքնված շաքար։