Ասա՝ ինչպես է սիրելիդ բռնում քո ձեռքը, ասենք՝ ինչ է դա նշանակում
ՖՈՏՈLife.Panorama.am/9 եղանակ, թե ինչպես են սիրահարները ձեռք ձեռքի բռնում և ի՞նչ է դա նշանակում.
Սիրահարների հարաբերություններում մեծ նշանակություն ունեն հպումները և հատկապես, երբ նրանք միմյանց ձեռքն են բռնում: Սիրահարները տարբեր ձև են բռնում իրար ձեռք, և դա ունի իր նշանակությունը:
1. Ձեռքի ափերը «նայում» են ներքև
Ում ափը ներքև է նայում, նա հանդիսանում է հարաբերություններում առաջնորդը: Ձեռքի նման դիրքը խոսում է այն մասին, որ ձեր զուգընկերը ցանկանում է պաշտպանել Ձեզ և այն ավելի շատ բնութագրական է տղամարդկանց համար:
2. Մատների միաձուլում
Այն զույգերը, ովքեր ձեռք ձեռքի բռնելիս միաձուլում են մատները, նրանք այդ կերպ արտահայտում են իրենց հոգևոր կապը: Սիրահարները հոգ են տանում միմյանց մասին:
3. Երբ մեկը մյուսի մատն է բռնում
Եթե Ձեր զուգընկերը բռնում է մի քանի մատով, այլ ոչ ամբողջ ձեռքով, դա ունի իր նշանակությունը: Դուք երկուստ էլ անկախ մարդիկ եք և ունեք հետաքրքրություններ, որոնք դուրս են ձեր հարաբերություններից: Հավանաբար երկուսդ էլ սիրում եք միայնակ մնալ: Ձեզնից յուրաքանչյուրըը փորձում է այդ կերպ ցույց տաք իր անհատականությունը: Ձեր հարաբերությունները ամուր են և հուսալի:
4. Մեկը բռնում է մյուսը մատը
Եթե բռնում եք Ձեր զուգընկերջը մատից, դա նշանակում է, որ ձեզ կապում են հանգիստ հարաբերություններ, որտեղ տեղ ունի ռոմանտիկան:
5. Ձեռքը պտտեցնում է պարանոցի շուրջ
Ինչպես և մատների միաձուլման դեպքում, սա ևս նշանակում է, որ դուք շատ մտերիմ եք: Եթե ձեր զուգընկերը նման կերպ գրկում է Ձեզ, ապա նա հպարտանում է Ձեր հարաբերություններով և պատրաստ է պաշտպանել ձեզ կյանքի գնով:
6. Պասիվ հպում
Այս դիրքում Դուք նրբորեն, բայց ամուր բռնում եք Ձեր զուգընկերոջ ձեռքը: Դուք չեք ցանկանում ձանձրացնել միմյանց և հարաբերությունների մեջ ունեք հստակ գծված սահմաններ: Այս եղանակով Դուք նրբություն եք մտցնում ձեր հարաբերությունների մեջ, բայց չեք ցանկանում այն ցուցադրել:
7. Նա իմն է
Սա ձեռք ձեռքի բռնելու ամենատարածված եղանակն է: Այն հաճախակի հանդիպում է հարսանեկան լուսանկարներում: Այսպիսով սիրահարները ցանկանում են ցուցադրել կյանքի էներգիան և միմյանց պաշտպանելու ցանկությունը: Այդպիսի հարաբերություններին բնութագրական է փոխադարձ հարգանքն ու վստահությունը:
8. Մատները միաձուլված են, բայց թույլ վիճակում
Դուք արտահայտում եք վստահություն, լիովին վստահում եք միմյանց և ձեր հարաբերությունները հասել են էմոցիոնալ բարձունքին: Դուք լավ գիտեք, թե ինչ եք ուզում միմյանցից: