Սեռը փոխելուց 10 տարի անց տղամարդը հղիացել է (լուսանկարներ)
ՖՈՏՈԱՄՆ-ում անհավանական դեպք է տեղի ունեցել. Ֆիլադելֆիայի բնակիչը սեռը փոխելուց 10 տարի անց կարողացել է հղիանալ և երեխա ունենալ: Զույգը երեխա է ունեցել մոտ երկու տարի առաջ, բայց իրենց անհավանական պատմության մասին համարձակություն են ունեցել պատմել միայն այս տարի:
«Ես երբեք չէի կարծում, որ կարող եմ հղիանալ, դա անհնար էր, որովհետև ես ընդունում էի տղամարդու հորմոններ: Իմ հղիությունը իրական անակնկալ էր մեզ համար»-ասաց Կեյդենը:
Տղամարդը պատմել է, որ իր մոտ սկսեց մեծանալ փորը և ցավեր ուներ որովայնի հատվածում: Ընկերս կատակում էր՝ասելով, որ ժամանակն է գնել հղիության թեստ, բայց նա չէր էլ կասկածում, որ իրենք շուտով իսկապես ծնողներ կդառնան:
Բժիշկների խոսքերով՝ տղամարդու հղիությունը հնարավոր դարձավ քանի որ վերջինս 2013 թվականին վիրահատությունից առաջ 6 շաբաթով դադարեցրել էր տղամարդու հորմոնի ընդունումը:
Զույգը ունեցավ դուստր, ում անունը Ազելի դրեցին, այժմ երեխան 2 տարեկան է: «Ես այլևս չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երեխայիս»,- ասել է Կեյդենը: