Մութ ամպեր են կուտակվում նախարար Սուրեն Կարայանի գլխին. «Իրավունք»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններն ու գոտիները ձգելու կոչը շարունակում են կյանքի կոչել: «Իրավունքի» տեղեկություններով կադրային փոփոխություններ կլինեն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
Առայժմ հայտնի չէ, թե ովքեր կազատվեն աշխատանքից, և որ «պոստերում» կլինի օպտիմալացում: Չի բացառվում՝ նախարար Կարայանը ևս հրաժեշտ տա իր պաշտոնին, եթե խոստացված ներդրումները տեսանելի չլինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: