Ավտոբուսի վարորդը փրկեց աղջկա կյանքը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՄենք բոլորս էլ կյանքում հանդիպում ենք բազմաթիվ դժվարությունների: Ցավոք սրտի կան մարդիկ որոնք չդիմանալով կյանքի հարվածներին փորձում են ինքնասպան լինել համարելով դա միակ լուծումը: Այդպիսի իրավիճակներում պետք են մարդիկ որոնք կկարողանան անդունդի եզրին կանգնած անհատին համոզել չկատարել այդ ճակատագրական քայլը, կամ ուղղակի ուժով հեռացնել նրան այդտեղից: Չինական Նանկին քաղաքում ավտոբուսի վարորդը երթևեկելով կամրջի վրայով տեսավ մի աղջնակի որը արդեն անցել էր կամրջի արգելապատնեշը և պատրաստվում էր ցեծ նետվել: Բարեբախտաբար ավտոբուսի վարորդը արգելակեց, դուրս եկավ մեքենայից և մի քանի մարդկանց հետ կարողացավ հեռացնել աղջկան այդտեղից:
Մանրամասները` տեսանյութում.