Ինչո՞ւ է ալկոհոլ օգտագործելուց հետո ծխելու ցանկություն առաջանում
ՖՈՏՈՄիսուրիի գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ալկոհոլ օգտագործելուց հետո ծխելու ցանկություն ունենում:
Պարզվել է, որ նիկոտինն ու ալկոհոլն ազդում են ուղեղի մինույն հատվածի վրա, որտեղ գտնվում են զգոնության համար պատասխանատու ացետիլխոլին հորմոնն արտադրող նեյրոնները: Նիկոտինը չեզոքացնում է ալկոհոլի քնեցնող ազդեցությունը և հնարավորություն տալիս ավելի շատ խմել:
Ալկոհոլի և ծխախոտի միաժամանակյա օգտագործումը վերածվում է խթանիչի և հեռացնում է քնելու ցանկությունը: Այդ պատճառով ծխող մարդիկ ավելի շատ են խմում: