Լավագույն խոտաբույսերը՝ ճարպերն այրելու և օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար
ՖՈՏՈԱվելորդ քաշից ազատվելու ընթացքում առողջությանը վնաս չհացնելու համար հարկավոր է հարցին համալիր մոտեցում ցուցաբերել: Անհրաժեշտ է ոչ միայն կարգավորել սննդակարգը, այլև ներառել այնպիսի բնական մթերք, որը կօգնի հեշտացնել ավելորդ քաշից ազատվելու գործընթացը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն խոտաբույսերը, որոնք կօգնեն այրել ճարպերն ու մաքրել օրգանիզմը տոքսիններից: Այս խոտաբույսերը կարելի է օգտագործել ինչպես համեմունքների, այնպես էլ թեյերի ու թուրմերի տեսքով:
Կյանքի արմատ (ժենշեն)
Այս բույսը պարբերաբար օգտագործելը ոչ միայն էներգիա կհաղորդի, այլև կարագացնի նյութափոխանակությունը և կօգնի ազատվել ավելորդ ճարպաշերտերից:
Խնկածաղիկ
Խնկածաղիկը հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է բարձրացնել արյան մեջ սերոտոնինի մակարդակը, ինչպես նաև նպաստում է մարսողական համակարգի անխափան աշխատանքին: Սա օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցներից է:
Եղեսպակ (шалфей)
Այս բույսը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու զարկերակային ճնշումը և նպաստում է նյարդային համակարգի հանգստացմանը: Բացի այդ, այս բույսը նվազեցնում է կորտիզոլի՝ որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակմանը նպաստող սթրեսի հորմոնի մակարդակը, ուստի նյարդային համակարգի վիճակը կարգավորելը կօգնի ազատվել հենց այդ հատվածի ճարպաշերտերից:
Անանուխ
Անանուխն օգնում է ազատվել ճարպակալումից՝ ազդելով հորմոնալ ֆոնի վրա և նվազեցնելով կուտակված էստրոգենի մակարդակը: Բացի այդ, այս բույսը նա կարգավորում է քնի որակն ու մարսողկան համակարգի աշխատանքը:
Տատասկափուշ (чертополох)
Տատասկափուշը լյարդը մաքրելու և օրգանիզմը տոքսիններից ազատելու հիանալի միջոց է, որը նպաստում է նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելուն:
Խատուտիկի արմատ
Խատուտիկն առհասարակ կարելի է ամբողջությամբ օգտագործել սննդի մեջ, քանի որ օգտակար են այս բույսի բոլոր հատվածները: Օրինակ՝ նյութափոխանակությունը բարելավելու և արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում խմել խատուտիկի արմատների եփուկը:
Մատե
Այս թեյը ոչ միայն թարմացնում ու տոնուս է հաղորդում, այլև պարունակում է մեծ քանակությամբ օգտակար հակաօքսիդանտներ, վիտամիններ ու հանքանյութեր, ինչի շնորհիվ օգնում է ձեռք բերել կատարյալ կազմվածք: Սակայն հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար այս թեյը հարկավոր է ճիշտ պատրաստել:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am