Ուսուցչուհուն քննադատել են Instagram-ում չափազանց անկեղծ լուսանկարներ տեղադրելու համար (ֆոտո)
ՖՈՏՈԱմերիկայում ուսուցչուհին քննադատության է արժանացել իր աշակերտների ծնողների կողմից: Վերջիններս չափազանց անկեղծ են համարել ուսուցչուհու լուսանկարները:
Յուտա նահանգի բնակչուհի Մինդի Ջենսենը երկար տարիներ ոչնչով չէր տարբերվում մյուս կանանցից, սակայն չորրորդ երեխայի ծնունդից հետո կինը որոշեց լրջորեն զբաղվել բոդիբիլդինգով:
Իր հաջողություններով Մինդին կիսվում էր իր Instagram-յան էջում, ինչից հետո նրա հետևորդների թիվը կտրուկ ավելացել է: Կինը հասել է այնպիսի լավ արդյունքների, որ նույնիսկ կարող է նկարահանվել սպորտային ակումբների գովազդներում և քարոզել առողջ ապրելակերպ: Սակայն ինչպես պարզվեց, ոչ բոլորն են ուրախանում կնոջ հաջողություններով:
Բանն այն է, որ աշակերտները ցույց էին տվել իրենց ուսուցչուհու էջը ծնողներին, վերջիններս էլ նյարդայնացած բողոքել էին դպրոցի վարչակազմին: Դպրոցի տնօրենը պահանջել էր ուսուցչուհուց, որ փակի իր էջը, սակայն ուսուցչուհին հրաժարվեց դա անել: Լրագրողների հետ զրույցում ուսուցչուհին ասել է, որ իր նկարներն ու տեսահոլովակները բազմաթիվ մարդկանց մոտիվացնում են սպորտով զբաղվելու հարցում, իսկ ում դուր չի գալիս, իր խնդիրն է: