Լավագույն հակակնճիռային դիմակները. բաղադրատոմսեր
ՖՈՏՈՁեր ուշադրությանն ենք ներկայացնում դիմակների բաղադրատոմսեր, որոնք խոնավեցնում ու երտասարդացնում են մաշկը, հարթեցնում մանր կնճիռներն ու ծալքերը:
Բաղադրությունը.
1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա,
100 գրամ ջուր,
0,5 լիտր եռման ջուր,
5 ճաշի գդալ գազարի թարմ քամած հյութ,
1 ճաշի գդալ թթվասեր:
Պատրաստման եղանակը.
Օսլան լուծել 100 գրամ ջրում: Ավելացնել կես լիտր եռման ջուրը, դնել կրակին և եփել, մինչև թանձրանա: Հանել կրակի վրայից, ավելացնել գազարի հյութն ու թթվասերը և լավ խառնել:
Ստացված զանգվածը բարակ շերտով քսել նախապես մաքրած դեմքի մաշկին և թողնել 20-25 րոպե: Դիմակը մաքրել տաք ջրով, այնուհետև օգտագործել դեմքի քսուք:
Մնացած խառնուրդը (դիմակը բավական շատ է ստացվում) կարելի է օգտագործել երեք օրվա ընթացքում՝ պահելով սառնարանում:
Այս դիմակը շատ լավ հարթեցնում է մանր կնճիռներն ու ծալքերը և խոնավեցնում է մաշկը: Իր ազդեցությամբ այն նման է բոտոքսին: Ավելի լավ արդյունքի հասնելու համար դիմակն անհրաժեշտ է օգտագործել երեք օր շարունակ:
Չինական գեղեցկության դիմակ մեղրով, օսլայով ու աղով
Առաջարկում ենք շատ պարզ, բայց արդյունավետ մի դիմակ, որն օգտագործում են չինացի կանայք, ովքեր հայտնի են իրենց հարթ ու փայլուն մաշկով:
Այս դիմակը սնուցում է մաշկը, հավասարեցնում գույնը և զգալիորեն նվազեցնում պիգմենտային հետքերի առաջացումը:
Բաղադրությունը.
· մեղր,
· օսլա,
· ծովի աղ:
Պատրաստման եղանակը.
Ոչ շատ մեծ տարրայի մեջ խառնել մեկ թեյի գդալ մեղրը (ցանկալի է հեղուկ մեղրը) և մեկ թեյի գդալ օսլան այնքան, մինչև դառնա սպիտակավուն համասեռ զանգված: Ավելացնել մեկ թեյի գդալ մանրացրած ծովի աղ (ծովի աղը կարելի է փոխարինել սովորական յոդացված աղով) և լավ խառնել: Եթե մաշկը գերզգայուն է կամ շատ չոր, ապա կարելի է ավելացնել նաև մեկ թեյի գդալ կաթ:
Դիմակը մի քանի շերտով քսել դեմքին, մինչև ամբողջ խառնուրդն օգտագործվի՝ խուսափելով շուրթերի և աչքերի շրջակայքի մաշկից, թողնել 25 րոպե և լվանալ: Տհաճ զգացողությունների դեպքում (քոր, ծակծկոց, այրոց և այլն) անհրաժեշտ է անմիջապես լվանալ մաշկը ջրով: Քանի որ դիմակի բաղադրության մեջ կա մեղր, ապա հնարավոր է նկատվի ալերգիկ ռեակցիա:
Այս դեպքում կարելի է օգտագործել ակացիայի մեղր, որը համարվում է մեղրի բելոր տեսակներից ամենահիպոալերգենը:
Առավելագույնս լավ արդյունքի հասնելու համար՝ խորհուրդ է տրվում այս դիմակն օգտագործել 20 օրում 10 անգամ (յուրաքանրյուր օգտագործումից հետո մեկ օր դադարներով): Այս չինական դիմակը կօգնի ձգել մաշկը և դարձնել այն առողջ, փայլուն ու հարթ:
Ժելատինով հակակնճիռային քսուք
Ժելատինն իր ձգող հատկության շնորհիվ օգտագործվում է կոսմետիկ դիմակներում, ինչպես նաև շամպուններում, եղունգներն ամրացնող նյութերում՝ որպես պրոտեինային հավելում: Այն բարելավում է մաշկի վիճակը, դրական ազդեցություն է ունենում մաշկի ամինաթթվային և սպիտակուցային փոխանակման վրա, հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում ու սպիտակեցնում է մաշկը և բարելավում է արյան շրջանառությունը:
Քսուքի պատրաստման եղանակը.
Քսուքը պատրաստելու համար հարկավոր է տարրայի մեջ լավ խառնել 1 լիքը թեյի գդալ ժելատինը, կես բաժակ ջուրը, 3 ճաշի գդալ մեղրը, կես բաժակ գլիցերինը և 1 գրամ (դանակի ծայրով) սալիցիլաթթուն:
Խառնուրդով տարրան դնել տաք ջրի մեջ և խառնել այնքան, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև հանել ջիրց և, անընդհատ հարելով, սառեցնել, որպեսզի դառնա դոնդողանման կրեմ: Կրեմն ամեն օր քնելուց 2 ժամ առաջ քսել մաշկին և թողնել 20 րոպե: Քսուքի մնացորդները մաքրել անձեռոցիկի օգնությամբ:
Ստացված քսուքը սովորաբար բավական է լինում մեկ ամսվա համար: Այդ ընթացքում այն կարելի է պահել սառնարանում: Օգտագործելուց առաջ հարկավոր է առանձնացնել անհրաժեշտ զանգվածը, մի փոքր տաքացնել և քսել մաշկին:
Ժելատինով դիմակներ՝ մաշկը երիտասարդացնելու համար
Ժելատինով դիմակներն օժտված են ուժեղ վերականգնեղ հատկությամբ, բարելավում են մաշկի գույնն ու արյան շրջանառությունը, ձգում, հարթեցնում, փափկեցնում ու առաձգական են դարձնում մաշկը: Դրանք ազատում են կնճիռներից, պիգմենտային հետքերից և պեպեններից:
Ժելատինով ու բանանով երիտասարդացնող դիմակ
Մեկ թեյի գդալ ժելատինին ավելացնել 2 ճաշի գդալ եռացրած ջուր և թողնել, որ ուռչի: Այնուհետև լուծված ժելատինին ավելացնել 2 թեյի գդալ բանանի խյուս, խառնել և քսել մաքուր մաշկին: Դիմակը թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով:
Ժելատինով, գլիցերինով ու մեղրով հակակնճիռային դիմակ
4 ճաշի գդալ գլիցերինը, 2 թեյի գդալ մեղրը, 2 թեյի գդալ ժելատինն ու 4 ճաշի գդալ ջուրը խառնել, այնուհետև ստացված զանգվածը դնել թույլ կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն:
Ավելացնել ևս 4 ճաշի գդալ եռացրած ջուր, խառնել և լցնել կափարիչով ստերիլ տարրայի մեջ: Դիմակը քսել դեմքին, թողնել 20 րոպե և լվանալուց հետո քսել դեմքի քսուք: Այս դիմակը կարելի է երկար ժամանակ պահել սառնարանում:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am