Մաքրում ենք օրգանիզմը. 8 էժան, բայց արդյունավետ դետոքս-մթերքներ
ՖՈՏՈՅուրաքանչյուր դետոքս-դիետա տևում է սովորաբար մի քանի օր։ Մաքսիմալ ժամանակը՝ 10 օր։ Սակայն ամեն ինչ կախված է անհատական օրգանիզմից. մեկի համար բավարար է 3 օրը, իսկ մյուսը դիմանում է 10 օր։
Տոքսիններն ավելորդ քաշի հիմնական աղբյուրն են, որոնք օգանիզմ են մտնում որոշ մթերքների հետ։ Ազատվեք տոքսիններից և դուք կազատվեք ավելորդ քաշից։
Դուք պետք է հիշեք, որ մթերքի բաղադրությունը ավելի կարևոր է կալորիաների և ճարպերի քանակից։ Եթե բաղադրությունում գրված է ալյուր, շաքար, բուսական ճարպեր, ապա դա լավագույն սնունդը չէ։
Եթե դուք ուզում եք ազատվել տոքսիններից, բայց չեք կարող դիմանալ դիետային, ապա պետք է ամենօրյա սննդակարգում ընգրկել օգտակար բանջարեղեն և մրգեր, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանը։
1. Ճակնդեղ. Այն անփոխարինելի է լյարդի մաքրման գործում
2. Շաղգամ. Շաղգամը հարուստ է B, C վիտամիններով և հանքանյութերով, այն նաև ունի շատ քիչ կալորիաներ. ընդամենը 28 կկալ 100 գրամի մեջ։
3. Բրյուսելյան կաղամբ. Բրյուսելյան կաղամբում կա ծծումբ և հակաքաղցկեղային հակաօքսիդանտներ, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներ։
4. Խնձոր. Խնձորի մեջ կան մեծ քանակությամբ պեկտիններ և չլուծվող մանրաթելեր, որոնք ներծծում են տոքսինները և մաքրում աղիները։
5. Քաղցր կարտոֆիլ. Այն օգնում է նիհարել և նպաստում է օրգանիզմի դետոքսիկացմանը։
6. Սոխ. Սոխում պարունակվող ֆլավոնոիդները նվազեցնում են քաղցկեղի ռիսկը, սրտի ցավերը և շաքարային դիաբետի ռիսկը։
7. Ծնեբեկ. Ծնեբեկը պարունակում է բիոտիկներ, որոնք կարգավորում են մարսողական համակարգը։
8. Բրոկոլի. Բրոկոլին օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղները։