«Շնորհակալություն» բառի ուժը զույգերի հարաբերություններում
ՖՈՏՈԱմուսնական զույգի հարաբերությունները կարող են էապես բարելավվել հասարակ «շնորհակալություն» բառից: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ հոգեբանները: Ըստ նրանց՝ սեփական արժեքի գիտակցումը խթանում է հարաբերություններում նվիրվածության ամրապնդմանը:
Համաձայն արված հետազոտության արդյունքների՝ շնորհակալություն ասելու կարողությունն ու ցանկությունը ամենակարևոր գործոններից մեկն է, որն ազդում է ամուսնական հարաբերությունների որակի վրա: «Շնորհակալություն» բառի ուժն այնքան մեծ է, որ անգամ ինչ-ինչ դժվարությունների առկայության պարագայում զույգերի մոտ պահպանվում է ամուսնությունից դրական զգացողությունները:
Ուստի մնում է միայն խորդուրդ տալ` հիշենք, որ ցանկացած լավ բան պետք է գնահատել և երբեք ժլատություն չանել ուասել «շնորհակալություն»: