Փարիզում 43-ամյա հայը փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի մոտ հավաքված մուսուլմաններին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՓարիզի Կրետեյ արվարձանում 43-ամյա մի տղամարդ, ով ծագումով հայ է, փորձել է ավտոմեքենայով մզկիթի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ մխրճվել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Parisien թերթին։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ ավտոմեքենան հարվածել է պատին։
Թերթի տվյալներով՝ սկզբում տղամարդը անհետացել է, սակայն քիչ անց նրան ոստիկանները հայտնաբերել են իր տանը և ձերբակալել։ Վերջինս հարբած չի եղել և ոչ էլ գտնվել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ։
Տղամարդը հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել փարիզյան ահաբեկչության համար։ Իշխանությունները դեռևս չեն հայտարարել, որ նա փորձել է ահաբեկչություն իրականացնել։