Մոսկվային նոր փոթորիկ է սպասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԻՆ-ը զգուշացրել է, որ հուլիսի 1-ին Մոսկվայում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ՝ վայրկյանում 12-17 մետր արագությամբ քամու ուղեկցությամբ։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Ընդ որում, հնարավոր է ճանապարհների հեղեղում և տրանսպորտի տեղաշարժի բարդացում։ Քամու պատճառով կարող են վնասվել հոսանքալարեր, արմատախիլ լինել ծառեր և վնասվել տների տանիքներ։ Կայծակը կարող է վնասել շանթարգել չունեցող շինություններին։
Փրկարարները խորհուրդ են տալիս շրջանցել շինությունները և անձրևից պաշտպանվելու համար չպատսպարվել ծառերի տակ։