Դամասկոսում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴամասկոսում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել: Եվս 12 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ին:
Լրատվամիջոցները հայտնում են Թահրիր հրապարակում ականապատված մեքենայով մահապարտի ինքնապայթեցման և 2 ավտոմեքենաների կառավարվող պայթյունի մասին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նյութական վնաս է պատճառվել տվյալ տեղանքում գտնվող շենքերին և ավտոմեքենաներին: Հրապարակում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, նաև մի քանի ռումբ է նետվել: