Աշխարհի 4 ամենաթանկ ստորագրությունները (ֆոտո)
ՖՈՏՈՋորջ Վաշինգտոնի ստորագրությունը – 9,8 00,000 դոլար
2012 թվականի հունիսի 22-ին, Christie's աճուրդի ժամանակ՝ մեկնարկից 5 րոպե անց վաճառվել է Ջորջ Վաշինգտոնի ստորագրությամբ 1789 թվականի տպագրության գիրքը: Բացի ստորագրությունից՝ այն պարունակում էր նաև նախագահի անձնական գրառումներ: Էքսկլյուզիվի սեփականատերը դարձել է Մաունթ-Վեռնոն ասոցիացիան: Զարմանալի է, որ 1876 թվականին հենց ասոցիացիայի նախաձեռնությամբ Ֆիլադելֆիայում գիրքն աճուրդում վաճառվել էր 13 դոլարով: Հետագայում՝ 1964 թվականին, այն 27,000 դոլարով գնել էին գործարարներ Ռ. Դիտրիխն ու Ու. Հերստը:
Աբրահամ Լինքոլնի ստորագրությունը – 3,700,000 դոլար
48 ստորագրություններից, որոնք իրենից հետո թողել էր նախագահը, մնացել են միայն 26-ը: Հիմնական մասը համալսարաններում, թանգարաններում կամ մասնավոր կոլեկցիոներների ձեռքում են: 2010 թվականին 2 միլիոն դոլար նախնական գնով աճուրդի է հանվել Լինքոլնի ստորագրությամբ՝ ստրուկներին ազատություն շնորհող փաստաթղթի բնօրինակներից մեկը, որն արդյունքում վաճառվել է 3,7 միլիոն դոլարով:
Ուիլյամ Շեքսպիրի ստորագրությունը – 3,000,000 դոլար
Գրականագետներն ու պատմաբաններն արդեն մի քանի դար է, ինչ վիճում են դրամատուրգի անձի գոյության թեմայի շուրջ: Բարդությունն այն է, որ Շեքսպիրը կյանքի օրոք ընդամենը 6 պաշտոնական ստորագրություն է թողել, որոնցից յուրաքանչյուրն այժմ գնահատվում է 3 միլիոն դոլար: Ամենայն հավանականությամբ, հենց այդ գնով դրանք աճուրդի կհանվեին, սակայն, հաշվի առնելով դրանց գիտական արժեքը, մոտակա տասնամյակներին անիմաստ է նման աճուրդի սպասել:
Ջոն Լենոնի՝ մահվանից առաջ արած ստորագրությունը – 525,000 դոլար
Իր կարիերայի ընթացքում լեգենդար երաժիշտն իր երկրպագուներին հարյուրավոր ինքնագրեր է բաժանել: Սակայն դրանցից մեկը միշտ խելահեղ գումարներով հանվում է աճուրդի: Վերջինում այն գնահատվել է 525,000 դոլար: Այդ ստորագրությունն արվել է Լենոնի մահվանից 5 ժամ առաջ, երբ մարդասպանը երկրպագուների ամբոխի միջից երաժշտին ստորագրության համար հրամցրել է նրա իսկ Double Fantasy ալբոմը: