Հրաշք դիմակ. Ահա թե որն է ճապոնուհիների երիտասարդության գաղտնիքը
ՖՈՏՈԳեղեցկությունը յուրաքանչյուր կնոջ կարևորագույն զենքերից մեկն է: Այն կնոջն ինքնավստահություն է պարգևում, որը հաջողության հասնելու բանալին է:
Գաղտնիք չէ, որ ճապոնուհիները հայտնի են իրենց հավերժ երիտասարդությամբ: Նրանց մաշկն ասես երբեք չի ծերանում: Իրականում, վերջիններս տիրապետում են մաշկն առողջ ու երիտասարդ պահելու գաղտնիքին, որը բրնձով պատրաստվող դիմակի մեջ է:
Այս հրաշք դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է 2-3 ճաշի գդալ բրինձ, 1 ճաշի գդալ կաթ և 1 ճաշի գդալ մեղր:
Բրինձը շոգեխաշեք թույլ կրակի վրա մինչև այն փափկի, ապա առանձնացրեք այն ջրից և մեկ անգամ ևս սառը ջրով լվացեք այն, ապա վրան 1 ճաշի գդալ կաթ ավելացրեք, լավ խառնեք և նոր միայն վրա 1 ճաշի գդալ մեղր ավելացրեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին և պարանոցին և 15-20 րոպե անց լվացեք դեմքը բրնձի եփած ջրով:
Այս դիմակը դանդաղեցնում է մելանինի արտադրությունը դրանով իսկ կանխարգելելով պիգմենտացիոն հետքերի առաջացումը: Բացի այդ, այն ջուրը, որի մեջ եփվել է բրինձը խոնավեցնում է մաշկը, պարունակում է հակաօքսիդանտներ, ինչպես նաև կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Այս դիմակի 4-5 անգամյա օգտագործման արդյունքում ձեր մաշկի վրա զգալի փոփոխություններ կզգաք: