Որն է հայ կանանց գենետիկ առանձնահատկությունը․ գիտնականները բացահայտել են
ՖՈՏՈԴանիացի, հայ, ռուս եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8 հազար տարիների ընթացքում գենետիկ տեսանկյունից բացարձակ չեն փոխվել։ Նման եզրահանգմամբ ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն։
«Մենք չկարողացանք հայ կանանց գենոֆոնդում որեւէ փոփոխություն գտնել այդքան երկար ժամանակահատվածի ընթացքում։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահավածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, ինչը սակայն, կին-բնակչության վրա չի ազդել»,- ասում են ուսումնասիրության հեղինակներ Աշոտ Մարգարյանը եւ Մորտեն Ալլենտոֆտը։
Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնադիրելով Հայաստանից եւ ԼԵռնային Ղարաբաղից հնագույն մասունքների գենը։ Ամենահին նմուշը 7,8 հազար տարվա է։