Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմուշի մասնակցությամբ տեսարաններն ամենստացվածներն էին. Աննա Մանուչարյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Աննա Մանուչարյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Քարե դարդի» ամերիկյան շրջագայության, սիթքոմի ավարտի եւ առաջիկա անելիքների մասին:
 
Ինչպես շատերը գիտեն՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը վերջերս մեկնել էր ԱՄՆ՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու սիրված սիթքոմի շոու տարբերակը: Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը պատմեց, որ տպավորված է վերադարձել Հայաստան.
«Ես պարզապես հիացած եմ «Դեմք շոու»-ի տղաների ընդունելությունից: Նրանք էին հենց կազմակերպել մեր համերգ-ներկայացումը, եւ հաճելի էր, որ բացի բարձր մակարդակի շոուից, նրանք հոգ տարան նաեւ մեր մասին: Մենք ԱՄՆ-ում մնացինք տասը օր, եւ այդ տասը օրերն ուղղակի շքեղ անցան հենց նրանց շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ:  Ի դեպ՝ նշեմ, որ ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Վաչեին, որովհետեւ այդ տղաների նման վերաբերմունքը Վաչեի վաստակն էր, քանի որ նրանք ընկերներն են ու փաստորեն շատ լավ ընկերներ են, որ միմյանց համար պատրաստ են նման ուշադրության»,- պատմեց Աննան:
Խոսելով ամերիկահայերի մասին՝ դերասանուհին նկատեց.
 
«Բավականին մեծ տարբերություն կա ամերկաբնակ հայերի եւ այստեղ ապրող հայերի միջեւ: Նրանք շատ կարոտած են, նրանց համար մեծ ուրախություն է, որ հայ հայտնիները տարբեր համերգային ծրագրերով Հայաստանից մեկնում են ԱՄՆ: Մեր համերգ-ներկայացումը պարզապես հիանալի անցավ, հանդիսատեսի շարքում մեծ թվով երեխաներ կային, որոնցից շատերը եկել էին Վաչեի հերոսի կարմիր սպորտային հագուստով, ինչը շատ զավեշտալի էր: Մենք նախապես հայտարարել էինք, որ ներկայացման ավարտից հետո նկարվելու ենք հանդիսատեսի հետ, իսկ թե ինչ կատարվեց այդ ժամանակ, չեմ կարող նկարագրել. Բոլորն անասելի ջերմությամբ եկել էին ու ուզում էին նկարվել, չէին ուզում հեռանալ, իսկ դրանից թանկ բան արտիստի համար չկա»:
 
Աննա Մանուչարյանը նշեց նաեւ, որ ամրիկյան շրջագայութան ուրախալի կողմը նաեւ այն էր եղել, որ հանդիպել են Արմուշին, ով սիթքոմի սկզբնական մասում հենց Աննայի հերոսուհու ամուսինն էր.
 
«Արմուշը չի դադարում ամեն անգամ զարմացնել մեզ: Նրա մասնակցությամբ տեսարանները երեւի ամենստացվածներն էին: Ըստ սիթքոմի՝ իմ հերոսուհին Գոգոյից հետո ամուսնացել էր Բաբալի հետ, այնպես որ սիթքոմի բովանդակությունից ելնելով՝ սցենարական հետաքրքիր լուծում էինք գտել»,- հավելեց նա:
 
Հետաքրքրվելով, թե սիրված սիթքոմը ինչո՞ւ 4-րդ եթերաշրջանով ավարտվեց, դերասանուհին նշեց.
«Կարծում եմ՝ լավ է համ ու հոտով եւ ճիշտ ժամանակին ավարտել, քան եթերաշրջաններ ավելացնելով՝ ձանձրացնել հեռուստադիտողին: Ըստ իս՝ մենք մեր ասելիքը հաղորդեցինք հեռուստադիտողին եւ ժամանակն էր, որ սիթքոմը ավարտվեր»:
Ամփոփելով «Քարե դարդ»-ում իր երկու տարվա աշխատանքն՝ Աննա Մանուչարյանը նկատեց.
 
Շարունակությունն ՝ այստեղ.
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը
Ամենադիտված