Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյանի նոր գերեզմանատանը՝ իրենց տատ ու պապի գերեզմանի կողքին, հարազատները հայտնաբերել են հանելուկային մի նոր գերեզման հիշեցնող հողաթումբ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Ամալյա Գրիգորյանն ու Վառվառա Գևորգյանը իրենց մյուս հարազատների հետ միասին հայտնվել են անհասկանալի իրադրության մեջ:
Բանն այն է, որ նրանցից մեկի հոր ու մոր, իսկ մյուսի՝ ամուսնու հոր ու մոր գերեզմանի կողքին, որը գտնվում է Աբովյան քաղաքի նոր գերեզմանատանը, սույն թվականի ապրիլ ամսվա վերջին հայտնվել է մի գերեզման հիշեցնող հողաթումբ, որի տակ, ըստ գերեզմանատան պահակի և տնօրենի, մարդ է թաղված, իսկ թե ո՞վ է այդ մարդը, կամ նրա հարազատները, ինչո՞ւ է հենց այդտեղ թաղված, դա էլ հենց տարակուսանքի, մտածելու և անհանգստանալու տեղիք է տալիս կանանց:
Շարունակությունն՝ այստեղ.