Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսայն Կորեայի արևմտյան ափից այսօր Ճապոնական ծովի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 2300 կիլոմետր: Ռիա նովոստին, հղում անելով yonhapnews.co.kr-ին, գրում է, որ թռիչքը շարունակվել է 40 րոպե: Թռիչքի հեռավորությունը 930 կմ է և ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի: Ճապոնական օդային և ծովային նավատորմին հասցված վնասի մասին տեղեկատվություն չկա:
Ճապոնիան հրթիռի արձակումն անվանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում և բողոք է հղել: