Ի՞նչ կարող է պատմել Ձեր մասին հագուստի Ձեր նախընտած գույնը
ՖՈՏՈՊարզվում է, որ հագուստի գույնը կարող է մարդու մասին շատ հետաքրքիր բաներ պատմել: Ոչ միայն այն, թե արդյոք այն կրողը հետևում է նորաձևության միտումներին, այլ նաև նրա բնավորության մասին հետաքրքիր մանրամասներ:
Սոցիոլոգները հետազոտություն են իրականացրել 2000 հոգու մասնակցությամբ և հետաքրքիր արդյունքներ են ստացել: Նրանք նշում են, մանուշակագույն հագուստ ընտրում են այն մարդիկ, ովքեր սիրում են ղեկավարել, իսկ կանաչ հագուստը նախընտրում են ագահ, նախանձ և ձախողակ մարդիկ:
Վարդագույն ընտրողները չափազանց սենտիմենտալ են և ցանկություն ունեն արժանանալու շրջապատի ուշադրությանն ու համակրանքին:
Լավ տպավորություն են թողնում շագանակագույն, կարմիր և դեղին գույների հագուստ կրողները:, իսկ վատ տպավորություն են թողնում վարդագույն, կանաչ և մանուշակագույն երանգների հագուստով մարդիկ: