Ժակլին Քենեդու մանկության տունը վաճառվում է 49,5 մլն դոլարով (ֆոտոշարք)
ՖՈՏՈԱՄՆ-ում վաճառքի է հանվել Մերիվուդում գտնվող առանձնատունը, որը կառուցվել է 1919 թվականին, Պոտոմակ գետի ափին: Այդ տանն իր մանկությունն է անցկացրել ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդի Օնեսիսը, գրում է BBC-ն:
Տունը վաճառվում է 49,5 մլն դոլարով:
Sotheby's աճուրդի տունը հայտնում է, որ չորս հարկանի առանձնատունն ունի 9 ննջարան և 13 լոգարան: Տան ընդհանուր մակերեսը կազմում է 7000 քմ: