Ինչպիսի կանանց ՉԵՆ սիրում տղամարդիկ
ՖՈՏՈLife.Panorama.am/Ցանկանում եք տպավորություն թողնել ձեզանով հետաքրքրվող տղամարդու վրա՞: Այդ դեպքում ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի կանայք չեն գրավում տղամարդկանց: Կարդացեք նրանց հարցման արդյունքում ձևավորված ցանկը:
1. Գիշատիչներ. Նրանք միշտ շատ գրավիչ են: Նրանք գրգռում են և ինտրիգ առաջացնում: Տղամարդիկ հեշտությամբ ընկնում են նրանց իշխանության տակ: Այս տեսակի համար կարևոր չէ սերը, գլխավորը` փորձարկել տղամարդկանց վրա իրենց իշխանության ուժը: Երկարատև կապվածությունը նույնպես նրանց համար չէ:
2. Պահանջկոտներ. Նրանք սիրում են քնքշություն և հոգատարություն: Նրանք կարող են սիրել տղամարդուն, բայց մի պայմանով, որպեսզի նա մշտապես սիրի և գուրգուրի իրենց: Բացի այդ, նրանց ընտրյալը պետք է պարտադիր լինի ապահովված, որպեսզի կատարի նրանց քմահաճույքներն ու ցանկությունները: Եթե գրպանը դատարկվեց, ապա սերն էլ կանցնի:
3. Էգոիստներ. Նրանք ֆիքսված են միայն իրենց վրա, իրենք իրենց համարում են աշխարհի կենտրոնը: Ուրիշի կարծիքը իրենց հետաքրքիր չի: Տղամարդը պետք է կատարի միայն նրանց ցանկությունները, խոսի նրանց թույլտվությամբ:
4. «Գորշ մկներ». Լուռ և խելոք, նրանք ամեն ինչում համաձայն են իրենց տղամարդու հետ, պատրաստ են նրա համար ամեն ինչի, պատրաստ են «լուծվել» նրա մեջ ամբողջությամբ: Տղամարդիկ այդպիսիններին չեն սիրում:
5. Կարիերիստներ. Նրանց համար կարիերան վեր է ամեն ինչից: Տանը բոլոր խոսակցություններն ու զրույցները միայն աշխատանքի մասին են, նույնիսկ անկողնում: Նրանք միշտ ուզում են ղեկավարեն, լինեն պահանջված աշխատակիցներ, որպեսզի իրենց հետ միշտ հաշվի նստեն, խորհրդակցեն:
6. Որսորդներ. Գրավիչ են, խնամված, կոկետ: Այդպիսի գեղեցկուհիներին ամոթ չէ որևէ մեկին ցույց տալ: Սակայն բավական է նրանք հասնեն իրենց ուզածին և կտրուկ փոխվում են: Ինչո՞ւ հետևել իրենց, եթե նպատակը արդեն իրագործված է:
7. «Մայրիկներ». Նրանք խնամված են, կոկիկ, տանը ամեն ինչ մաքուր է, բոլորը կուշտ են, գեղեցիկ հագնված և այլն: Սակայն կյանքը նրանց հետ շատ տխուր է, քանի որ նրանք ամեն ինչ անում են միայն պարտքի զգացումից ելնելով (նույնիսկ սեքսով են զբաղվում պարտքի զգացումից): Տղամարդուն ևս մեկ մայրիկ պետք չէ:
Չգտա՞ք ձեզ որևէ կետում: Շնորհավորում ենք, դուք բոլոր շանսերն ունեք դուր գալու ձեր ընտրած տղամարդուն, ամուսնանալու և երկար ու երջանիկ կյանք ապրելու նրա հետ: